ԵԱՀԿ գործող նախագահին հուսադրում է Ղարաբաղի մասով ընդունված հայտարարությունը 7 դեկտեմբերի 2011 - 22:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին հուսադրում է Ղարաբաղի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության կողմից ընդունված հայտարարությունը: Այդ մասին Աժուբալիսը հայտարարել է Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի փակման ժամանակ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից, Աժուբալիսը հույս է հայտնել, որ այդ հայտարարությունը կխթանի ղարաբաղյան կարգավորումը: Լիտվայի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ ընհանուր առմամբ հպարտ է այն քայլերով, որոնք ձեռանրկել է Լիտվան սառեցված հակամարտությունների պահով ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ: Այդ համատեքստում նա հատկապես ընդգծեց Մերձդնեստի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը և հուսահատություն հայտնեց Վրաստանի առումով առաջխաղացման բացակայության առումով: Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Եվրոպայի հարցերով ֆրանսիական նախարար Ժան Լեոնետին հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: «Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակմանը: Նշում ենք նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Անդրադառնալով Կազանում հանդիպման ձախողմանը` համանախագահներն ափսոսանք են հայտնել, «որ հակամարտության կողմերը չեն կարողանում որոշիչ քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»: Համանախագահները նաև ուշադրություն են դարձրել 2011թ. մարտին Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում շփման գծում դիպուկահարների հեռացման և ռազմագերիների փոխանակության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |