Կարինե Աճեմյան. Հայաստանի կառավարությունը մտադիր է պակասեցնել մանկատների սաների քանակը

Կարինե Աճեմյան. Հայաստանի կառավարությունը մտադիր է պակասեցնել մանկատների սաների քանակը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը երկարաժամկետ աշխատանք է տանում, ուղղված աղքատության դեմ պայքարին, քանի որ աղքատ ընտանիքներում առաջին հարվածի տակ երեխաներն են հայտնվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: Ըստ նրա, կառավարության առաջնայնությունների ցանկում է մանկատների բեռնաթափումը՝ խնամակալ ընտանիքների ինստիտուտի ստեղծման միջոցով: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսական օժանդակություն է հատկացնում այն ընտանիքներին, որտեղ մանկատան սաներ են բնակվում: Աճեմյանը նշել է նաև, որ այդ քաղաքականությունը երկարաժամկետ է:

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշել է, որ տարիներ շարունակ խնամակալ ընտանիքների թիվը չի աճում: «2008, 2009, 2010, 2011 և 2012թթ. բյուջեում ասվում է 22 ընտանիքների մասին, դրանց քանակը չի ավելանում»,-ասել է նա: Ըստ նրա, օրենսդրական դաշտը չի նպաստում խնամակալ ընտանիքների աճին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---