Երևանում տեղի է ունեցել «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսըPanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարկվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության կողմից: Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Այն պարունակում է ինչպես ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մասին, այնպես էլ մանրամասն անդրադառնում է հայոց պետականության եւ ժողովրդի պատմությանը: Ավելի քան 100 էջանոց պատկերազարդ գրքում ներկայացված են հայկական մշակույթն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նկարչությունն ու ճարտարապետությունը: Գրքում անդրադարձ է կատարվում նաեւ անցյալի եւ ներկայի, Հայաստանի եւ Սփյուռքի աշխարհահռչակ հայերին, հայտնում է ՀՀ ՍԳՆ մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |