Ռոբերտ Ավետիսյան. Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը22 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը, անկախ ադրբեջանական սպառնալիքից: Այդ մասին The New York Times-ում գրել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` մեկնաբանելով հայտնի բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր Լինդի ֆոտոշարքը: «Հայտնի լուսանկարչի ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ ջանքեր են գործադրվում Ղարաբաղում կյանքը բարելավելու համար»,-գտնում է ԱՄՆում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը: Դեկտեմբերի 11-ին Լինդը հանրության լայն շրջանակներին ներկայացրեց «Ազգային արգանդ» անվանումը կրող նախագիծը՝ նվիրված ծնելիության խթանմանն ուղղված Արցախում իրագործվող ծրագրին: «Ամուսնական զույգը 780 դոլար է ստանում առաջնեկի ծնվելուց, գումարն աճում է, իսկ հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կառավարությունից տուն են ստանում: Նախագիծը կոչված է խթանելու ազգաբնակչության աճը, որը նվազել է արցախյան պատերազմի տարիներին»,-գրում է ծրագրի մասին The New York Times-ը: Իր աշխատանքներում Լինդը ներկայացրել է 20-ամյա կանանց, նրանց երեխաների և ընտանիքի կյանքը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |