Արամ Համբարյանը Օբամային կոչ է արել հետևել Սարկոզիի օրինակին

Արամ Համբարյանը Օբամային կոչ է արել հետևել Սարկոզիի օրինակին

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) ողջունում է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումը:

Ինչպես նշել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, «օրինագծի ընդունումը միավորում է թուրքական իշխանությունների վրա գործադրվող միջազգային ճնշումը»:

«Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումն ընդգծում է թուրքական ժխտողական քաղաքականությանը վերջ դնելու անհրաժեշտությունը, որը պետք է հասկանան նաև ԱՄՆ իշխանությունները»,- հայտնել է նա` ԱՄՆ նախագահին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---