Երևանյան երկու շուկաներում տավարի մսի փոխարեն ձիու միս են վաճառել

Երևանյան երկու շուկաներում տավարի մսի փոխարեն ձիու միս են վաճառել

PanARMENIAN.Net - Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետծառայության ուշադրության կենտրոնում կաթնամթերքի և մսամթերքի շուկաներն էին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է պետծառայության պետի մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Երևանում` Խորենացու փողոցում գտնվող «Գումի» շուկայում և Կոմիտասի շուկայում, բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել` սկսած համապատասխան փաստաթղթերի բացակայությունից մինչև մսի պահպանման պայմանների խախտումներ»,- ասել է նա: Բացի այն, որ այդ երկու շուկաներում տավարի մսի փոխարեն ձիու միս է վաճառվել, «Գումի» շուկայում նաև արդեն սատկած անասունի միս է հայտնաբերվել, որը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար:

Այս կապակցությամբ Բաբկեն Պիպոյանը հավելել է, որ անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ քրեական վարույթ է հարուցվել, ընդ որում` տուգանքի չափը կազմել է մոտ 2 մլն դրամ: «Ամենամեծ տուգանքը նշանակվել է այն տնտեսվարող սուբյեկտին, որն իր կրպակում ձիու և սատկած անասունի միս է իրացրել»,- հաղորդել է նա:

Իրադրությունը մսի շուկայում, մասնագետի կարծիքով, կախված է քաղաքացիների մտածելակերպից, որոնք գերադասում են միսը գնել փողոցում, քան անհրաժեշտ պայմաններով ապահովված տաղավարներից:

Իսկ ինչ վերաբերում է կաթնամթերթին, ապա այդ շուկան Պետծառայության մշտական ուշադրության տակ է, իսկ անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ հարուցված վարույթների արդյունքները կամփոփվեն վաղը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---