LG-ն թողարկել է 55 դյույմ անկյունագծով OLED TV

LG-ն թողարկել է 55 դյույմ անկյունագծով OLED TV

PanARMENIAN.Net - LG ընկերությունը հայտնել է 55 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույցի թողարկման մասին, որի հակադրության հարաբերակցությունն է 100,000:1-ի: Հեռուստացույցն ուն 5 մմ հաստություն և լայն գունային գամմա:

«Չնայած OLED տեխնոլոգիայով հեռուստացույցները մեր ապագան են համարվում, սակայն դրանք նախատեսվել են միշտ փոքր էկրանների համար և բարձր գին են ունեցել: Մեր 55 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույցը կփոխի այս «կարծրատիպերը» և կդառնա մասսայական»,-ասել է LG ներկայացուցիչ Սանգ Բեոմ Հանը:

Ինչպես գրում է Mashable-ը, նմանատիպ անկյունագծով և տեխնոլոգիայով հեռուստացույցների մասին մենք կլսենք CES 2012-ի՝ աշխարհում էլեկտրատեխնիկայի ոլորտում ամենասպասված ցուցահանդեսի ժամանակ, որը գալիք տարի կկայանա Լաս Վեգասում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---