Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրների թվում է

Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրների թվում է

PanARMENIAN.Net - Հակամարտությունների և ճգնաժամերի կանխարգելումն և կարգավորումը ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ավանդական մաս կազմող առաջնային խնդիրներից են: Այս մասին «Ինտերֆաքսին» տրված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ամփոփելով տարվա արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը`Լավրովն ընդգծել է, որ Ռուսասատանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից էր ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդումը:

Նախարարի խոսքով, հակամարտությունների կարգավորումը առաջնային է լինելու նաև 2012թ-ին: «Մենք մտադիր ենք շարունակել ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների քաղաքական կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերը: Խոսքը նախ և առաջ ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների մասին է»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---