Պետդեպարտամենտ. Իրանի հայտարարությունն Օրմուզի նեղուցի շրջափակման մասին միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ է28 դեկտեմբերի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Իրանի հայտարարությունը Օրմուզի նեղուցի շրջափակման մասին միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ է: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Իրանի հայտարարությունները նեղուցը փակելու հնարավորության մասին: Ըստ Թոների, ԱՄՆ-ն դեմ չէ նեղուցում ընթացող զորավարժություններին. «Դա յուրաքանչյուր պետության իրավունքն է: ԶՈւ նրա համար էլ գոյություն ունի, որ ժամանակ առ ժամանակ զորավարժություններ անցկացնեն: ԱՄՆ-ն ևս ՌԾՈւ զորավարժություններ է անցկացնում իր ջրերում»: Սակայն, ըստ Թոների, միևնույն ժամանակ շրջափակման մասին հայտարարություններն ուղղված են ուշադրությունը միջուկային ծրագրից շեղելուն: «Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ կամ պատժամիջոցների խստացում, կամ բաց երկխոսություն արևմտյան երկրների հետ: Եթե խաղաղ ատոմի ծրագիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին, Իրանի համար դժվար չի լինի առավել լայն երկխոսություն սկսել»,-ասել է նա: Նախօրեին Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին հայտարարեց, որ Իրանը կարող է արգելափակել տանկերների անցումը Օրմուզի նեղուցով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |