ՌԴ-ն զորավարժություններ կանցկացնի Հայաստանում Իրանին հնարավոր հարվածի պատճառո՞վ16 հունվարի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սկսել է պատրաստվել «Կովկաս – 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ն: Ռազմական գերատեսչության պաշտոնական տեղեկատվության համաձայն, ի տարբերություն անցյալ տարվա նմանատիպ զորավարժություններից, այս զորավարժություններն ավելի մասշտաբային կլինեն և առավել մոտեցված ներկայիս ռազմաքաղաքական իրողություններին: Թերթի կարծիքով` զորավարժությունները տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանի հարավում, այլև Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Հայաստանի տարածքում: «Կովկաս – 2012» ՌՀՇԶ-ն, որը ծրագրված է սեպտեմբերին, այս տարի զինված ուժերի գործունեության գլխավոր իրադարձությունը կդառնա: Դիտարժան է, որ այդ զորավարժություններն առաջին անգամ լինելու են ոչ թե օպերատիվ-մարտավարական, այլ ռազմավարական: Այսինքն, ՌՀՇԶ հանձնարարությունների մշակմանը մասնակցելու է երկրի ողջ ռազմական կազմակերպությունը: Ինչպես ենթադրում է Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, ռազմական գիտությունների թեկնածու, գնդապետ Անատոլի Ցիգանոկը, «ՌՀՇԶ նախապատրաստական միջոցառումները, ըստ ամենայնի, արդեն սկսվել են` շատ առումներով կապված Պարսից ծոցում ռազմական լարվածության ուժեղացման հետ»: «Իրանի դեմ հնարավոր պատերազմի մեջ կարող են ներքաշվել Հարավային Կովկասի որոշ հետխորհրդային երկրներ: Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել արտասահմանում, օրինակ` Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի խմբավորումների մարտունակությունը: Ըստ երևույթին, Գլխավոր շտաբը ինչ-որ նախազգուշացնող միջոցառումներ կձեռնարկի, այդ թվում` կսովորի կազմակերպել զորքերի թիկունքային սպառազինությունը կրիտիկական պայմաններում»,- ասում է փորձագետը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |