Սբ. Նշան եկեղեցու հրկիզման պատճառը, հավանաբար, հրատեխնիկայի անզգույշ օգտագործումն է![]() 17 հունվարի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու այրման և դրան ուղեկցող ծխագոյացման առավել հավանական պատճառ կարող է հանդիսանալ անչափահասների կողմից հրատեխնիկական միջոցների (բենգալյան կրակ, հրավառության միջոցներ և այլն) անզգույշ օգտագործումը: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 9-ի գիշերը, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը: Ըստ նախարարության, հուշարձանի տարածքում հայկական կողմի համապատասխան մասնագետների կատարած դիտարկումների արդյունքում պարզվել է, որ եկեղեցին եղել է հոսանքազրկված, այդտեղ չեն պահվել հրդեհավտանգ, գոլորշագազանման և նման կարգի այլ նյութեր: Եկեղեցու ներսում մոխրացած, կիսաայրված թղթե զանգվածի միջին շերտերում ընթացել է այրում, որն ուղեկցվել է ինտենսիվ ծխագոյացմամբ: Ծխագոյացումը և ծխապատումը վերացնելու նպատակով հրշեջների կողմից օգտագործված ջրի պատճառով, հարավարևելյան սյան շրջանում տեղի է ունեցել որոշակի նստվածքային երևույթներ, որի պատճառով այդ սյունը, որը ունեցել է հորիզոնական տարանցիկ ճաք և գտնվել վթարային վիճակում և այն փլուզվել է: Արդեն պատրաստ է հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, որը համաձայն ներկայացված փաթեթի, կազմել է շուրջ 1 միլիոն 400000 լարի: Թբիլիսիի քաղաքապետարանի ուժերով հունվարի 13-ին սկսվել է հուշարձանի տարածքից մոխրացած, կիսաայրված զանգվածի հեռացման և մաքրման աշխատանքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |