Մարտին Ռուսաստանը Ադրբեջանին կմատակարարի «Մի-35Մ» մարտական ուղղաթիռների հերթական բաժինը

Մարտին Ռուսաստանը Ադրբեջանին կմատակարարի «Մի-35Մ» մարտական ուղղաթիռների հերթական բաժինը

PanARMENIAN.Net - Սպասվում է, որ Ռուսաստանում պատվիրված «Մի-35Մ» տեսակի մարտական ուղղաթիռների հերթական բաժինը Ադրբեջան կհասնի մարտին: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ևս մեկ «Մի-35Մ», որն արտադրվել է Դոնի Ռոստովի «Ռոսվերտոլ» ընկերության գործարանում, անցյալ շաբաթվա վերջին ավարտել է թեստային թռիչքները: Թռիչքներից հետո ուղղաթիռները կներկվեն: Այժմ գործարանում շարունակում են հավաքել մյուս պատվիրված ուղղաթիռները:

Ադրբեջանի պատվերով 2011թ. դեկտեմբերի 12-ին երկիրը «Մի-35Մ» 4 ուղղաթիռ ստացավ:

«Մի-35»-ը «Մի-34» ուղղաթիռների արդիականացված տարբերակն է, որը նախատեսված է զրահատանկային տեխնիկայի ոչնչացման համար: Այդ ուղղաթիռները, որոնք ավելի հզոր շարժիչ ունեն, կարող են իրականացնել դեսանտի և վիրավորների տարհանում, ստորաբաժանումներն ապահովել կրակային օժանդակությամբ, բեռներ փոխադրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---