Anonymous-ի թիրախը կրկին ֆրանսիական կառավարական կայքերն են30 հունվարի 2012 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը կրկին կիբերհարձակում է կատարել Ֆրանսիայի կառավարական կայքերի վրա։ Այս անգամ նրանց հաջողվել է արգելափակել Ներքին գործերի նախարարության կայքը, որը միգրացիայի հարցերով էր զբաղվում, հայտնում է Euronews-ը։ Մեկուկես շաբաթ առաջ Anonymous-ը հարձակվել էր Ֆրանսիայի նախագահի կայքի վրա։ Սա այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շնորհավորել էր ԱՄՆ իշխանություններին՝ նշելով, որ կողմ է ֆայլերի փոխանակման կայք Megaupload-ը փակելու հարցում։ Արդյոք այս հարձակումը կապ ունի նույն բողոքի հետ, դեռևս հայտնի չէ։ ՆԳՆ-ն չի բացառում, որ այս կայքն ավելի հեշտ էր կոտրելը, քան մյուսները։ Anonymous հաքերային խմբավորումը՝ ցանկանալով վրեժխնդիր լինել ԱՄՆ իշխանություններին Megaupload-ը փակելու և SOPA/PIPA օրինագծերը մշակելու համար, հաքերային հարձակման ենթարկեց ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան և մի քանի այլ ռեսուրսների կայքերը։ Այս կայքերին հաջորդեց Ֆրանսիայի նախագահի կայքը, ապա նաև Լեհաստանի մի շարք կառավարական կայքեր, որոնք կրկին կողմ ելույթներով էին հանդես եկել այդ օրինագծերին։ Anonymous հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |