ԵՐԵՎԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 2785-ԱՄՅԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքում այսօր սկսվել են տոնակատարություններ` նվիրված Երեւանի օրվա տոնին: 2785 տարի առաջ ուրարտական արքա Արգիշտին կառուցել է Էրեբունի քաղաք-ամրոցը, որի տեղում հետագայում հիմնվեց Երեւանը: Տոնախմբությունները կտեւեն մինչեւ հոկտեմբերի 12-ը: Կանցկացվեն նաեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 175-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի, Մոսկվայի կառավարության եւ «Ռուսաստանի հայերի միության» մասնակցությամբ: Տոնախմբություններում, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանի հրավերով, մասնակցում են Մոսկվայի կառավարության պատվիրակությունը` Կենտրոնական համայնքի ղեկավար Գենադի Դյոգտեւի գլխավորությամբ, ինչպես նաեւ պատվիրակություններ Կիեւից եւ Դոնի Ռոստովից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---