Յուլիա Տիմոշենկոն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 3 փետրվարի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետի դուստրը՝ Եվգենիա Տիմոշենկոն, որը այս շաբաթ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ և հանդիպել է պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ Վաշինգտոնում, հաղորդում է Gazeta.ru-ն: «Դա անձնական նամակ է, ես չեմ կարող մեկնաբանել, սակայն, կասեմ, որ մայրիկը շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար, ինչպես նաև ժողովրդավարությանը սատարելու համար»,-ասել է Եվգենիա Տիմոշենկոն, որը փոխանցել է նամակը Քլինթոնին: Նա նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը կարող է ազդել Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վրա: Ըստ Եվգենիա Տիմոշենկոյի, Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը սատարել է և կսատարի Յուլիա Տիմոշենկոյին և մյուս քաղբանտարկյալներին Ուկրաինայում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |