Սերգեյ Լավրովը չի ցանկացել ասել, թե իրականում ինչ է անելու Սիրիայում

Սերգեյ Լավրովը չի ցանկացել ասել, թե իրականում ինչ է անելու Սիրիայում

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է բացահայտել Սիրիա կատարելիք իր այցի նպատակները, որտեղ նա ՌԴ արտաքին հետախուզության ծարառյության պետ Միխայիլ Ֆրադկովի հետ միասին պետք է հանդիպի նախագահ Բաշար Ասադի հետ: Ըստ նրա, «երբ որևէ մեկը պետության ղեկավարի հանձնարարությամբ առաքելությամբ է մեկնում, ապա սովորոաբար այդ առաքելության էությունը բացահայտվում է հասցեատիրոջը»:

Լավրովը նաև «անպարկեշտ ու հիստերիկ է» անվանել արևմտյան քաղաքական գործիչների արձագանքը Ռուաստանի ու Չինաստանի կողմից ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա վետոյի կիրառմանը: «Նման հայտարարություներով ցանկանում են քողարկել կատարվողի էությունը, իսկ էություննն այն է, որ Սիրիայիում կա բռնության մի քանի աղբյուր»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ Դամասկոսից ՌԴ պատվիրակության վերադառնալուց հետո նման բանաձևի շուրջ փոխհամաձայնությունը միանգամայն հնարավոր կլիներ:

ՌԴ ներկայացուցիչները Դամասկոս կմեկնեն փետրվարի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---