«Միսիս Տատիկ աշխարհ» Լուիզա Ծատուրյանը մասնակցել է մրցույթին՝ լողազգեստ չհագնելու պայմանով![]() 8 փետրվարի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - «Չնայած, որ մինչ մեկնելս ապրումների մեջ էի, և անընդհատ մտածում էի գնալ, թե չգնալ, բայց այնտեղ հասնելուն պես հավատացած էի, որ հաղթանակն իմն է լինլու, և հաղթանակն ազնվորեն տրվեց ինձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունվարի 19 -23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած Աշխարհի գեղեցկության մրցույթի առաջին կարգի մրցանակ ստացած, «Միսիս Տատիկ աշխարհ» Լուիզա Ծատուրյանը: «Մրցույթին մասնակցել շատ դժվարությամբ եմ համաձայնել: Ինձ հարազատներս շատ օգնեցին, մասնավորապես աղջիկներս, տղաս միայն սկզբում էր դեմ: Եվ վերջապես ես համաձայնեցի մասնակցել միայն այն դեպքում, երբ լողազգեստների ցուցադրություն չլինի»,- պատմեց «Միսիս աշխարհը»՝ հավելելով, որ որպես մրցանակ ստացել է հանգստյան յոթօրյա ուղեգիր: Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ , Միսիս և միստր աշխարհի միջազգային կազմակերպության նախագահ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մրցույթն ընթացել է երեք փուլով.«Առաջինն ազգային տարիզի ցուցադրություն է եղել: Մենք մեր դրոշը ներկայացրել ենք տարազի վրա: Զգեստի մոդելավորողը եղել է սիրիահայ ճանաչված դիզայներ Գևորգ Շադոյանը: Երկրորդ փուլում մասնակիցները ցուցադրել են իրենց տաղանդը և խոհարարական հմտությունները: Իսկ երրորդ փուլում ցուցադրությունը եղել է երեկոյան զգեստով»: Խաչատրյանը հավելեց, որ մրցույթին տարազով ներկայացել են միայն Հայաստանի, Լատվիայի և Բուլղարիայի ներկայացուցիչերը: Հայաստանը ներկայացնող տատիկ Լուիզա Ծատուրյանը Ալավերդի քաղաքից է, մասնագիտությամբ մանկավարժ, պարուսույց է, ունի երեք երեխա և երկու թոռ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |