Հայաստանում կան մի շարք փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան մի շարք փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ի` ժամը 08.20-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը: Սաստիկ բուքի պատճառով փակ են նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Աշոցք, Գյումրի Սպիտակ, Գավառ-Սևան ճանապարհահատվածները: Բուք է նաև Դիլիջան-Սևան հատվածում և Մեղրիի լեռնանցքում:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---