Գորիս ՔԿՀ պետի տեղակալին ձերբակալել են 4000 դոլար կաշառք վերցնելու համար![]() PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Գորիս ՔԿՀ պետի տեղակալ Մարեկ Հարությունյանը փետրվարի 9-ին ձերբակալվել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ կաշառքը Հարությունյանը վերցրել է դատապարտյալներից մեկից Երևանի դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |