«Օնասիս» հիմնադրամը Հունաստանում սովորելու համար հայտարարել է անվճար տեղերի մրցույթ![]() 9 փետրվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի «Օնասիս» հիմնադրամը 2012-2013 ուստարվա համար հայտարարել է մրցույթ՝ լեզվաբանության, պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության, հասարակագիտության, երաժշտության, պարի և մանկավարժության ուղղություններով Հունաստանում հետբուհական կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ ընտրություն անցած մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է հիմնադրամը: Լրացված հարցաթերթիկները և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև փետրվարի 29-ը պետք է ուղարկել «Օնասիս» հիմնադրամ: Հարցաթերթիկները կարող են լրացվել նաև առցանց տարբերակով:: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |