Մարգար Օհանյանի քրեական գործը ուղարկվել է դատարան![]() 9 փետրվարի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանի և ՃՈ տնտեսական բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննության առնելու համար: Մեղադրյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված 217.600.000 դրամից վերականգնվել է 198.000.000 դրամը: Հիշյալ քրեական գործից անջատվել և նախաքննություն է իրականացվում ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ գործը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |