Բեռլինում տեղի է ունենալու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես![]() 9 փետրվարի 2012 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի ազ¬գա¬յին գրադարանի և Մա¬տե¬նադարանի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն 2012 թ. Բեռ¬լինի ազգային գրադարանում կազմակերպելու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հանս-Յոհան Շմիդտին, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա համատեղ մշակութային ծրագրերը: Տարվա ընթացքում նախատեսվում են գերմանական գրականությանը նվիրված շաբաթ, որի ընթացքում տեղի կունենան գրողների և հրատարակիչների հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ և այդ առնչությամբ դեսպանի հետ քննարկեց Գերմանիայից հրատարակիչների, թարգմանիչների, գրական աշխարհի հայտնի անձանց մասնակցության հարցը: Կողմերը մասնավորապես խոսեցին գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսի Հայաստան այցի հնարավորության մասին, նաև խոսվեց Նոբելյան մրցանակի մեկ այլ դափնեկրի` գերմանացի գրող Հերման Հեսսեի գրական ժառանգությանը անդրադառնալուն, քանի որ 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է վերջինիս մահվան 50 - ամյա տարելիցը: «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում որոշվեց համատեղ միջոցառումների շարք անցկացնել Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ ևս: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |