Պերմի պատկերասրահի տնօրեն Յուլիա Թավրիզյանը կվիրահատվի երկու ամսից

Պերմի պատկերասրահի տնօրեն Յուլիա Թավրիզյանը կվիրահատվի երկու ամսից

PanARMENIAN.Net - Մոսկովյան հիվանդանոցի բժիշկները երկու ամիս անց կվիրահատեն Պերմի պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Յուլիա Թավրիզյանին, ում շտապ թանկարժեք վիրահատության համար պերմցիները փող են հավաքել, հաղորդվում է պատկերասրահի բլոգում:

Հունվարի 11-ին նրա վրա կատարվել է խուլիգանական հարձակում, որի արդյունքում նա լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Հիմա անհրաժեշտ է աչքի բուժում: Փետրվարի 8-ին պատկերասրահի ղեկավարությունը հանդես է եկել նյութական օգնության խնդրանքով: Թավրիզյանի շտապ բուժման համար անհրաժեշտ էր 200 հազար ռուբլի, որը հավաքվել է երկու-երեք օրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---