Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

PanARMENIAN.Net - Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 10-ի ժամը 14.30-ի դրությամբ,առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը: Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---