Ուիթնի Հյուսթոնը, հնարավոր է, մահացել է՝ խեղդվելով լոգարանում12 փետրվարի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը, հնարավոր է, խեղդվել է լոգարանում, հաղորդում է TMZ ինտերնետ-պորտալը: Հյուրանոցում աստղի համարում անօրինական թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Հյուսթոնը մահացել է Լոս Անջելեսլի Beverly Hilton հյուրանոցի համարում, մահն արձանագրել են կանչով դեպքի վայր եկած շտապ օգնության բժիշկները: Երգչուհին 48 տարեկան էր: Մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: TMZ-ի տվյալների համաձայն, Հյուսթոնը հյուրանոցի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է լոգարանում անգիտակից վիճակում: Աղբյուրը հաղորդում է, որ երբ ժամանել է շտապ օգնության ծառայությունը, Հյուսթոնի մարմինն արդեն դուրս էին բերել լոգասենյակից: Երգչուհու համարում նաև հայտնաբերվել են հաբեր, որոնք նրան նշանակել էր բժիշկը: Երգչուհու մահվան պատճառը կկարողանան հաստատել միայն դիահերձումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Նա այդ ժամանակ նոր էր թողարկել իր ամենահաջողված սկավառակը: 2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր: Նման հաջողության Հյուսթոնը հասել էր 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահ» (Bodyguard) ֆիլմի համար գրված իր երգը: 1992-ին նա նկարահանվեց «Թիկնապահ» ֆիլմում գլխավոր դերում՝ սկսելով նաև իր կինոկարիերան: Հետագայում նա ևս մի քանի ֆիլմերում նկարահանվեց: Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |