Ուկրաինայում հայտարարում են, որ զենք չեն առաքում Թբիլիսի

Ուկրաինայում հայտարարում են, որ զենք չեն առաքում Թբիլիսի

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Արտահանման վերահսկողության պետական ծառայությունը հերքել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի հայտարարությունն այն մասին, որ Կիևն իբր շարունակում է զենք մատակարարել Թբիլիսի: Ինչպես հայտնել են Ուկրինֆորմ գործակալությանն Արտահանման վերահսկողության պետական ծառայությունից, արտահանողները շուրջ երկու տարի չեն դիմել գերատեսչություն Վրաստան զենք առաքելու թույլտվություն ստանալու համար: « Շուրջ երկու տարի Ուկրաինայի և Վրաստանի միջև չկա համագործակցություն ռազմական և հատուկ նշանակության ապրանքներ տրամադրելու ոլորտում»,- ասել է «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության ներկայացուցիչը:

Այն մասին, որ Կիևն իբր զենք է առաքում վրացի զինվորականներին, Բարամիձեն հայտարարել է փետրվարի 10-ին «Զերկալո Նեդելի» թերթին տված հարցազրույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---