Այսուհետ Facebook-ը հաստատելու է հանրահայտ պրոֆիլները16 փետրվարի 2012 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում կհայտնվի հանրահայտ օգտատերեի պրոֆիլների հաստատման ֆունկցիա, գրում է TechCrunch-ը: Սոցցանցի աշխատակազմը ինքը կորոշի` ով է ստանալու իր պրոֆիլի հաստատման առաջարկություն: Հաստատման համար օգտատերը ստիպված է լինելու Facebook ուղարկել իր փաստաթղթերի պատճենը: Հաստատումից հետո այդ տվյալները կհեռացվեն սերվերից: Աքաունթի հաստատումը թույլ կտա հայտնի մարդկանց սոցցանցում օգտագործել ծածկանուններ, որոնք կստուգվեն Facebook-ի աշխատակիցների կողմից: Պրոֆիլների հաստատման առավելությունը նրանում է, որ դրանք ավելի հաճախ կհայտնվեն «խորհուրդ տրվող էջեր» բաժնում: Պրոֆիլների հաստատման ֆունկցիան գործում է նաև Google+, «Վ կոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերում: Համանման ծրագիր կա նաև Twitter-ում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |