Հայաստանում կարող է 48 նոր գրախանութ բացվել![]() 17 փետրվարի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոքր ու մեծ քաղաներում նախատեսվում է հիմնել 48 նոր գրախանութ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով ՀՀ մարզերն ամենից շատ գրախանութների կարիք ունեն, և գրախանութների առկայության դեպքում բնակիչները ստիպված չեն լինի մի քանի հարյուր կիլոմետր անցնել, որպեսզի գիրք գնեն: Մարտիրոսյանի խոսքով նրանց ֆինանսապես աջակցելու է «Սագա» ընկերությունը, և աջակցելու է ՀՀ մշակույթի նախարարությունը: Բանախոսի խոսքով նրանք սպասում են իշխանությունների դրական պատասխանին, որից անմիջապես հետո կսկսեն իրագործել իրենց ծրագիրը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |