ԱՄՆ-ում ամեն 10-րդ երեխայի ծնողները հարբեցողներ են

ԱՄՆ-ում ամեն 10-րդ երեխայի ծնողները հարբեցողներ են

PanARMENIAN.Net - 7.5 մլն ամերիկացի երեխաներ և դեռահասներ մինչև 18 տարեկան հասակը ապրում են ծնողների հետ, որոնցից գոնե մեկը վերջին տարվա ընթացքում ալկոհոլ է չարաշահել: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, այս մասին խոսվում է հետազոտությունում, որը հրապարակվել է հոգեկան հիվանդությունների, թմրամոլության և ալկոհոլային կախվածության հարցերով բաժնում: Այդ երեխաների 1.4 մլն բնակվում է ընտանիքներում, որտեղ կա ծնողներից միայն մեկը:

Ըստ հետազոտության, հավանականությունը, որ այդ երեխաներն ինքները կչարաշահեն ալկոհոլ, 4 անգամ մեծ է, քան նրանց տարեկիցների մոտ: Նրանց մոտ բարձր է դեպրեսիվության մակարդակը, տագնապի նևրոզի, իմացական գործընթացների և վերբալ հմտությունների արգելակման հավանականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---