Կանադահայ բարերարի ամանօրյա նվերը Արցախի դպրոցներից մեկին վերջապես տեղ է հասել![]() 22 փետրվարի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս: «Դժվար է պատկերացնել, թե հարևան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլևս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել և իրենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն», - ասել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը: Հիմնադրամից հիշեցնում են, որ գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաև ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ և Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |