Լիտվացիները ցանկանում են խաչքարի մասին ֆիլմ նկարահանել![]() 22 փետրվարի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը խոստացել է ապրիլի 21-ին մեկնարկող ArmBookExpo հայ գրքի ցուցահանդեսին տրամադրել հայերի ու Հայաստանի մասին լիտվերեն հրատարակված գրականություն: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և դեսպանը հանդիպում են ունեցել, որի արդյունքում էլ կողմերը եկել են համաձայնության: Նախարար Հասմիկ Պողոսյանը և դեսպան Գեդրիուս Ապուոկասը անդրադարձել են 2012 թ. ընթացքում իրականացվելիք այլ ծրագրերին ևս: Դեսպանը տեղեկացրել է, որ լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել և խնդրեց այդ հարցում նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը: Համաձայնություն ձեռք բերվեց նաև երևանյան զբոսայգիներում լիտվական փողային կվինտետի` «Վիլնյուս-բրաս-բենդի» և հայկական փողային նվագախմբերի համատեղ բացօթյա համերգների անցկացման վերաբերյալ: Հանդիպման ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին տեղեկացրեց, որ փետրվարի 29-ից Հայաստանում մեկնարկելու է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցելու է նաև լիտվացի անվանի դերասան Ռեգիմանտաս Ադո¬մայտիսը և հրավիրեց ներկա գտնվելու արտիստի ստեղծագործական երեկոյին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |