Աուտիզմով հիվանդ երեխաները իրենց նկարների միջոցով միանում են Մաշտոցի պուրակի պայքարին

Աուտիզմով հիվանդ երեխաները իրենց նկարների միջոցով միանում են Մաշտոցի պուրակի պայքարին

PanARMENIAN.Net - Մաշտոցի այգու պաշտպանության համար ակցիայի կազմակերպիչները այսօր այգում բացել են աուտիզմով հիվանդ երեխաների նկարների ցուցահանդես: Կազմակերպիչ Հասմիկ Թանկյանը նշում է, որ այս եղանակով մի խումբ երեխաների մասնակցությունն են բերել այգու պաշտպանությանը՝ նրանց ներգրավելով ակցիայի մեջ:

«Այս երեխաների հիմնական խնդիրը հասարակությանն ինտեգրվելն է, այդ իսկ պատճառով որոշել ենք հենց այստեղ կազմակերպել ցուցահանդեսը՝ իբև երկխոսություն նրանց և հանրության միջև երեխաների նկարների միջոցով»,- ասաց Թանկյանը: Ցուցահանդեսում ներկայացված են 7-12 տարեկան երեխաների աշխատանքներ: Երեխաները նկարներում ներկայացրել են աուտիկ աշխարհը, իրական աշխարհը և աուտիկն ու իրականը համատեղ:

Մաշտոցի պուրակում այս պահին հերթապահում ե մոտ 40 ակտիվիստներ: Նրանց հսկում է 5-6 ոստիկան: Օրակարգի համաձայն այսօր պուրակում սպսավում են նաև՝ 17.00- Քաղաքացիական ամբիոն, Հանքարդյունաբերությունը և Թեղուտի աղետը, հանրային զրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ, 18.30- հեղինակային երգեր կիթառով (հավանաբար): Օրվա ընթացքում նախատեսվում են նաև սպորտային միջոցառումներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---