Գյումրեցի ծնողազուրկ 4 երեխաները բնակարան են ստացել![]() 23 փետրվարի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու նոտարական գրասենյակում վավերացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչի և գյումրեցի չորս երկկողմանի ծնողազուրկ, Հովսեփյանների ընտանիքի երեխաների միջև կնքված Մուշ-2 թաղամասի 1 սենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիրը: ՀՀ կառավարության որոշմամբ բնակարանը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և տրվում է անհատույց օգտագործման, որպես սոցիալական բնակարան: Ինչպես նոտարական վավերացման, այնպես էլ պետկադաստրում սոցիալական բնակարանի ձևակերպման ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը: ԱՄՆ-ում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկն էլ նշանակել է ամենամսյա դրամական օգնություն, որը տրամադրվում է ԱՄՆ Արևմտյան հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջոցով: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ խոստացել է իր կողմից երեխաների բնակարանն ապահովել գույքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |