Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել28 փետրվարի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին, ժամը 00.52-ին իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, և հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքև կընկնի: Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից: Դեպքի վայրում են գտնվել նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը և համատիրության ղեկավարը: Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան` Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |