ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի կողմից որոշում չի ընդունվել միջուկային զենք արտադրելու մասին

PanARMENIAN.Net - «Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է ժամանակ շահելուն և միայն հետաձգում է խնդրի լուծումը»,- հայտարարել է Էնթոնի Բլինկենը՝ փոխնախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալը: «Դուք երբեք չգիտեք, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը»,- ասել է Բլինկենը:

Ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած ճեպազրույցում՝ Բլինկեը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ «Իրանի կողմից որոշում չի ընդունվել միջուկային զենք արտադրելու մասին», այն «չի գտնվում միջուկային զենք ստանալու սահմանին», իսկ դա նշանակում է, որ դեռ ժամանակ կա դիվանագիտության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---