Հայերը դեռևս խուսափում են հոգեբանին դիմելուց 1 մարտի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայ հասարակության հիմնական հոգեբանական խնդիրը ներքին վախերը, սեփական խնդիրները ընդունելու անկարողությունն է, ինչպես նաև հոգեբանի օգնությանը դիմելուց խուսափելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով սեփական դիտարկումները, այս մասին ասաց «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Աննա Գալստյանը: Երեխաների մոտ հանդիպող հիմնական խնդիրներն են` վախեր, պասիվություն, հիպերակտիվություն: Ինչպես պարզաբանեց հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը, այս բոլորը կապված է ընտանիքի հետ. «Հասարակությունը, միջավայրը ազդում են ծնողների վրա, բայց նրանք չեն դիմում հոգեբանի օգնությանը, և իրենց խնդիրները փոխանցվում են երեխաներին»,-նշեց բանախոսը: Աննա Գալստյանը հավելեց, որ խնդիրները շատ են նաև մասնագիտության ընտրության առումով. «Մենք հատուկ թեստեր ենք անցկացնում և պարզում մարդու բնույթը, հատկանիշները, թե որտեղ ավելի ճիշտ կլինի կիրառել դրանք»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |