«Հայկական ժամանակ». Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի 1480 դոլար արտաքին պարտք 2 մարտի 2012 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական տվյալների, 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 592 միլիարդ 712 միլիոն դրամ կամ մոտ 4 միլիարդ 137 միլիոն դոլար: Դրանից 3 միլիարդ 568 միլիոն դոլարը արտաքին պարտքն է: «Հայկական ժամանակը» գրում է, որ միայն անցած տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը աճել է 270 միլիոն դոլարով կամ ավելի քան 8 տոկոսով: Ներքին պարտքը աճել է 36 միլիարդ դրամով կամ մոտ 93 միլիոն դոլարով: Այսպիսով, ՀՀ պետական պարտքը աճել է 363 միլիոն դոլարով: Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը անցած տարվա ողջ ընթացքում օրական վերցրել է մեկ միլիոն դոլարի պարտք` ներառյալ շաբաթ-կիրակի օրերը: Հաշվի առնելով մարդահամարի վերջին տվյալները` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կամքից, պարտք է 1480 դոլար: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա |