Գեներալ. Իրանը և «Հեզբոլլահը» մասնակցում են մարտերին Սիրիայի տարածքում

PanARMENIAN.Net - Իրանը և «Հեզբոլլահը» ուղղակի և անուղղակի կերպով մասնակցում են Սիրիայի տարածքում ընթացող մարտերին՝ հանդես գալով կառավարական զորքերի կողմից: Այդ մասին «Աշ Շարաք ալ Աուսաթ» թերթում տված հարցազրույցում պատմել է Ասադի բանակի նախկին բրիգադային գեներալը, ով անցել է ապստամբների կողմը:

Սիրիայի ՌՕՈՒ հետախուզությունում ծառայած Հուսամ Ուվակը պնդում է, որ Սիրիայում գործում է իրանական տանկային բրիգադ, ինչպես նաև «Հեզբոլլահի» 101-րդ, 102-րդ և 103-րդ գումարտակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---