Փակ շուկան կարող են քանդե՞լ. Մշակույթի նախարարությունում դա չեն բացառում![]() PanARMENIAN.Net - Փակ շուկայի վերևի՝ տեսանելի հատվածի նախագծի քննարկումները դեռ չեն էլ մեկնարկել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Փակ շուկայի տանիքի՝ օրերս մեծ աղմուկ հանած քանդմանը, ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: «Երկու օրից պետք է վերջնական հաստատենք ստորգետնյա հատվածի նախագիծը, նոր հետո կսկսենք աշխատել վերևի հատվածի նախագծի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ անօրիական քանդման համար քաղաքապետարանն արդեն ակտավորել է, և տուգանքներ նշանակելը իրենց գործառույթների մեջ չի մտնում: Կարո Այվազյանը նշեց, որ Փակ շուկայի վերևի հատվածի վերանորոգման հարցն իրականում երկար քննարկման կարիք ունի: Նա նաև չբացառեց, որ շուկան կարող են նաև ամբողջությամբ քանդել. «Չեմ բացառում, որ հնարավոր է քանդեն, բայց միայն նույնությամբ վերակառուցելու պայմանով: Բանն այն է, որ տեխնիկական եզրակացության համաձայն որոշ խնդիրներ կան: Կառույցը 1952 թվականի է, և բոլոր բետոնային մասերը այսօրվա պահանջներին չեն համապատասխանում ՝ քայքայված ամրաններ, անորակ բետոն: Այս ամենը դեռ պետք է քննարկվի մասնագետների կողմից: Ես միայնակ չեմ կարող հիմա եզրակացություններ անել»: Մարտի 2-ին մայրաքաղաքի Փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր: Տեղում պարզվել էր` կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել էր արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են, և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |