«Հայկական ժամանակ». Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը կոմերցիոն կազմակերպությո՞ւն է 6 մարտի 2012 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի գործունեությունը արդեն հրապարակայնորեն դուրս է եկել հոգևոր ոլորտից և թևակոխել շոու բիզնեսի ասպարեզ, ինչը ոուսահայերի շրջանում վրդովմունք է առաջացրել: «Հայկական ժամանակը» գրում է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամենատեսանելի վայրերում հայտնվել են «Armenian Comedy Awards-2012» կոչվող միջոցառման գովազդային պաստառները, որի վրա կոմերցիոն ընկերությունների ապրանքանշանների կողքին, հավասարը հավասարի իրավունքով, պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի խորհրդանիշը: Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու ՌԴ թեմը, որի առաջնորդն, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է, վերը նշված միջոցառման ոչ ավել, ոչ պակաս` հովանավորն է, ինչի արդյունքում էլ մեր Եկեղեցու անունն ու խորհրդանիշը հայտնվել է «Евпосеть», «Euromusic» անունների կողքին: ՌԴ շատ դիտորդներ այս փաստը ոչ միայն տարօրինակ չեն համարում, այլև գնահատում են որպես օբյեկտիվ իրականություն, որովհետև, նրանց կարծիքով, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վաղուց վերածվել է կոմերցիոն կազմակերպության: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |