ՉԺՀ ԱԳՆ. Չինաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներին![]() 6 մարտի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը հանդես է գալիս Իրանի հանդեպ որևէ միակողմանի պատժամիջոցների դեմ, Պեկինում հայտնել է ՉԺՀ արտգործնախարար Յան Ցզեչին: «Անհրաժեշտ է երկխոսություն, այլ ոչ թե հակամարտություն, համագործակցության, այլ ոչ թե պատժամիջոցներ հարցի պատշաճ լուծումը որոնելու ճանապարհին, մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին, և այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է ՉԺՀ ԱԳ նախարարը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի աշխատանքների շրջանակում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Յան Ցզեչին ընդգծել է, որ Չինաստանը դեմ է, որպեսզի Մերձավոր Արևելքում որևէ երկիր, այդ թվում` Իրանը միջուկային սպառազինություն մշակի: «Դրա հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ ցանկացած երկիր իրավունք ունի համապատասխան պարտավորությունները հարգելու հիմունքներով օգտագործելու խաղաղ ատոմ»,- հավելել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |