Հայ-հնդկական ՏՀՏ Կենտրոնում կանցկացվեն նոր դասընթացներ

Հայ-հնդկական ՏՀՏ Կենտրոնում կանցկացվեն նոր դասընթացներ

PanARMENIAN.Net - Մարտի 20-30-ը Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում անցկացվելու են նոր դաընթացներ՝ Core Java Technology, Multi - Core Programming և ANDROID թեմաներով։ Այս մասին տեղեկացնում են կենտրոնից։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կենտրոնի կայքում առկա օնլայն դիմումը։

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը բացվել է 2011-ի նոյեմբեր ամսին։ Կենտրոնը գործում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---