Բագրատյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞վ է ճիշտ՝ օդանավակայանը, թե «Արմավիան»14 մարտի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սարսափելի թանկ օդանավակայան է և դա միակ պատճառն է, թե ինչու հայությունը չի այցելում Հայաստան, գտնում է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անընդունելի է համարում, որ Երևանից Մոսկվա մեկնելու համար 550 դոլար է հարկավոր: «Երկու մենաշնորհատեր իրար դեմ են ելել ու չգիտես, թե ով է ճիշտ: Այդ ընկերությունների հաստատած գներն անընդունելի են»,-ասել է նա մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի ու ազգային ավիափոխադրող «Արմավիայի» միջև ստեղծված իրավիճակը, որոնք չեն կարողանում պայմանավորվել հաշվարկային սակագների մասին: Ըստ նրա, այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկը՝ «Արմավիան», չգիտես ինչու, մենաշնորհ ունի որպես ազգային ավիափոխադրող, մյուս կողմից մենաշնորհ ունի նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որը 8-9 անգամ բարձրացրել է գները: Ինչպես նշել է Հրանտ Բագրատյանը, եթե այդ երկու սուբյեկտները մենաշնորհ չունենային, կշահեր ավիացիան ընդհանուր առմամբ, և կաշխատեր «Էրեբունի» օդանավակայանը: «Էրեբունիից թռիչքներ չեն կատարվում, քանի որ «Զվարթնոցը» դեմ կլիներ դրան»,-հավելել է նա: Ընդ որում, նա չբացառեց «Արմավիայի» սնանկության հնարավորությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |