Վադիմ Կոլեսնիչենկո. Ուկրաինայում բնակվում է 400-հազարանոց սփյուռք, որն ակտիվ մասնակցում է երկրի կյանքին

Վադիմ Կոլեսնիչենկո. Ուկրաինայում բնակվում է 400-հազարանոց սփյուռք, որն ակտիվ մասնակցում է երկրի կյանքին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Մարզերի կուսակցության պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն ողջունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարի մասնակիցներին, որը տեղի է ունեցել մարտի 17-ին Երևանում:

Նա նշել է, որ Ուկրաինայում բնակվում է 400-հազարանոց սփյուռք, որն ակտիվ մասնակցում է երկրի կյանքին: Պատգամավորը նաև նշել է, որ հայկական սփյուռքն աջակցում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Նա հիշեցրել է, որ 2010-ին Յանուկովիչն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Սպիտակ քաղաքում: Նա նաև համագումարի մասնակիցներին ընթերցել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ողջույնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---