Ով է «քաղաքական դինոզավր» հարցին պատասխան կտան ընտրությունները, կարծում է Տիգրան Սարգսյանը

Ով է «քաղաքական դինոզավր» հարցին պատասխան կտան ընտրությունները, կարծում է Տիգրան Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել ՀՀԿ ընտրական ցուցակ մտած այլ կուսակցությունների առաջնորդներին (Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան և այլք) չբնութագրել որպես «քաղաքական դինոզավրեր»:

«Վերլուծաբանները, քննադատները, ընդդիմադիր ուժերը քաղաքական գործիչներին տարբեր գնահատականներ են տալիս:

Բայց, ի վերջո, ընտրությունները հենց այն պահն են, երբ մենք պետք է հասկանանք, թե այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը, թե ոչ»,- լրագրողներին խորհրդարանում հայտնել է նա:

Դրա հետ կապված նա հիշեցրել է ժամանակին Կարեն Դեմիրճյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ում շատերը համարում էին հնացած խորհրդային ֆունկցիոներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---