Գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, վստահեցնում է վարչապետը

Գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, վստահեցնում է վարչապետը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձեռնարկատեր պատգամավորների մասնակցության թեմային: «Մենք հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, և այդ սկզբունքին օժանդակում մենք ենք մեր որոշումներով»,- հայտնել է նա լրագրողներին խորհրդարանում:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ պատգամավորները, կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք չպետք է օգտագործեն իրենց դիրքը սեփական բիզնեսի համար: Այս կապակցությամբ նա առանձնապես կարևորել է ստեղծվող Էթիկայի կոմիտեն:

Սարգսյանի խոսքով` արդեն որոշվել է 500 անուններից բաղկացած ցուցակը, ովքեր գտնվելու են ինչպես հասարակայնության, այնպես էլ Էթիկայի կոմիտեի վերահսկողության ներքո: Նա նշել է, որ այդ անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները պետք է իրենց ունեցվածքի մասին դեկլարացիաներ լրացնեն, որպեսզի կարելի լինի հետևել, թե ինչպես է այն փոխվել իշխանությունում նրանց աշխատանքի ընթացքում:

«Հասկանալի է, որ այդ խնդիրը չի հաջողվի միանգամից լուծել, բայց երբ մարդիկ հասկանան, որ գործարարությամբ ավելի հարմար է զբաղվել առանց նախարարի կամ պատգամավորի պաշտոնի, ապա ձեռնպահ կմնան այդ գայթակղությունից»,- հավելել է վարչապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---