ԱՄՆ գեներալ. Ղուրանն անարգելը խիստ վնասել է Աֆղանստանում ամերիկյան ուժերի առաքելությանը

ԱՄՆ գեներալ. Ղուրանն անարգելը խիստ վնասել է Աֆղանստանում ամերիկյան ուժերի առաքելությանը

PanARMENIAN.Net - Ամերիկյան ուժերի ավագ հրամանատարը խոստովանել է, որ ամերիկյան զինծառայողների կողմից Աֆղանստանում Ղուրանը հրկիզելը պատճառ է դարձել այդ երկրում բռնության թեժացման համար:

Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Ալենը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, ասել է, որ այդ միջադեպը խիստ վնասել է Աֆղանստանում ամերիկյան ուժերի առաքելությանը:

«Այն բանից հետո, երբ բացահայտվել է ճշմարտությունն այն մասին, որ ամերիկյան ուժերն անհարգալից են վերաբերվում կրոնական գրականությանը, այդ թվում՝ Ղուրանին, Աֆղանստանում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնցից մի քանիսն ուղեկցվել են բռնությամբ, սպանվել է 32 աֆղանացի և շատերը վիրավորվել են»,- խոստովանել է Ջոն Ալենը: Առաջին անգամ ամերիկյան պաշտոնյաները պաշտոնապես խոստովանում են, որ ամերիկյան զինծառայողներն անարգել են իսլամական սրբությունները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---