Հանս Յոհան Շմիդտ. Առաջին բանը, որն ինձ ապշեցրեց Հայաստանում, Արարատն էր29 դեկտեմբերի 2011 Ամանորի նախաշեմին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը համաձայնվել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել Հայաստանի մասին տպավորություններով. "Առաջին բանը, որն ապշեցրեց ինձ, երբ ես ժամանեցի Հայաստան, Արարատ լեռն էր: Դա հիրավիր զարմանալի լեռ է, որը չնայած նրան, որ այդքան հեռու է, այնքան մոտ է թվում, որ նրա ներկայությունն ամենուրեք զգում ես": Զդիսլավ Ռաչինսկի. Վագները հանգստյան օրվա լավ սկիզբ է28 դեկտեմբերի 2011 Դասական երաժշտության սիրահար և գիտակ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին սովորություն ունի հանգստյան օրը սկսել Վագների երաժշտությունից: Այդ մասին դեսպանը կիսվեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում: «Կարծում եմ՝ Վագները օրվա լավ սկիզբ է: Նա արթնացնում է: Դա լավ խթան է ողջ օրվա համար... Թեև, իհարկե, ամբողջ օրը նրա ստեղծագործությունները լսելը բավական հոգնեցնող կլիներ»,- նկատեց նա: Բրունո Սկապինի. Հայաստանում ճախրում է պատմության և հնության խորհրդավոր ոգին28 դեկտեմբերի 2011 «Ինձ համար մեծ անակնկալ էր Իտալիայից հեռու նրան այդքան նման երկիր գտնելը թե մարդկանց կենսակերպի, թե բնավորության տեսանկյունից»,- Հայաստանում իր առաքելության մասին զրույցը սկսեց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Իտալացիներին բնորոշ հմայքով Սկապինին PanARMENIAN.Net-ի թղթակցին ներկայացրեց հայկական ավանդույթների, կենսակերպի իր ընկալումը, ինչպես նաև Հայաստանում կատարած ճամփորդությունների պատմությունները: Գեդրիուս Ապուոկաս. Լիտվայի դեսպան՝ «ինչ-որ համեղ բան» պատրաստելու սիրահարը27 դեկտեմբերի 2011 Չնայած զբաղվածությանը և դիվանագետի չնորմավորված գրաֆիկին՝ ամեն դեպքում հաջողվում է մի քիչ ժամանակ ունենալ սիրած գործով զբաղվելու համար: «Միշտ հաճելի է մի քիչ ժամանակ հատկացնել ինքս ինձ, նույնիսկ եթե դա ստացվում է ոչ այդքան հաճախ»,- նշեց Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում դեսպանը հաճույքով համաձայնվեց պատմել իր նախասիրությունների և հոբբիի մասին: Մարիա Մարսելա Նիկոդեմոս. Փարաջանովի մասին երազող դեսպանը26 դեկտեմբերի 2011 Մարիա Մարսելա Նիկոդեմոսը՝ երկրագնդի ամենագեղեցիկ երկրներից մեկի՝ Բրազիլիայի դեսպանը, իր տպավորություններով և երազանքներով կիսվել է PanARMENIAN.Net-ի հետ: «Ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ և դա իմ առաջին նշանակումն է որպես դեսպան: Մինչև Երևան ժամանելը ես զբաղեցրել եմ Լիմայում Բրազիլիայի առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը»,- ասաց դեսպանը Զիադ Աթալլա. Ծովի, մեղրի և Սևանա լճի մասին26 դեկտեմբերի 2011 Դիվանագետի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, որի ակունքները հասնում են դեռ Հնագույն աշխարհ: Բարձրագույն ներկայացուցչական առաքելությունը ստիպում է հասարակությանը դիվանագետներին նայել որպես պաշտոնատար անձանց՝ միաժամանակ բաց թողնելով մարդկային և անհատական գործոնը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Լիբանանի գործերում ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլան համաձայնվեց պատմել Հայաստանում եղած ժամանակ ձևավորված տպավորությունների մասին և կիսվել իր հետ պատահած հետաքրքիր պատմություններով: Վյաչեսլավ Կովալենկո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունը մեծ բարիք կլինի նրա համար 4 դեկտեմբերի 2011 Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այդ երեք երկրների նախագահները նոյեմբերի 18-ին փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Միասնական տնտեսական տարածության մասին: Ստորագրվող փաստաթղթերի փաթեթի մեջ մտնում են Միասնական տնտեսական ինտեգրացման մասին հռչակագիրը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մասին պայմանագիրը: ԵՀՏ-ն ձեռնամուխ է լինելու աշխատանքին 2012-ի հունվարի 1-ից, այն փոխարինելու է Մաքսային միության հանձնաժողովին, որը դադարեցրել է իր գոյությունը 2012-ին հուլիսի 1-ին: Փաստաթղթերը նախատեսում են Մաքսային միության երեք պետությունների ավելի խորը տնտեսական ինտեգրացում և մինչև 2015-ը Եվրասիական տնտեսական միության ստեղծում:
PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Գործակալությանն առաջին հարցազրույցը տվել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.. Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է20 մայիսի 2011 Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան. Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում 8 մարտի 2011 Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին պատգամավորները պատմում են այն մասին, թե ինչպես են մտադիր նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել Մարտի 8-ի կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորում են հայ կանանց տոնը: Իրենց բարեմաղթանքներն են հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից Կարինե Աճեմյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Լարիսա Ալավերդյան, Լիլիթ Գալստյան. Լարիսա Ալավերդյանը և Լիլիթ Գալստյանը մաղթում են հայ կանանց սիրել և սիրված լինել 7 մարտի 2011 PanARMENIAN.Net-ը մարտի 8-ի Միջազգային օրվա առթիվ մի շարք հարցազրույցներ է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին-պատգամավորները կպատմեն այն մասին, թե ինչպես են նախատեսում նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել մարտի 8-ին, ինչպես նաև կշնորհավորեն հայ կանանց հիանալի տոնի առթիվ: Առաջինը հայ կանանց կշնորհավորեն «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: |