Այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար

Արմեն Աշոտյան.

Այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար

PanARMENIAN.Net - Կոսովոյին անկախություն տրամադրելու միջազգային հանրության պատրաստակամությունը մի շարք հարցեր է ծնում եւ դրանցից առաջինը` ինչպես կարող է անդրադառնալ այդ փաստը ԱՊՀ տարածքի «սառեցված» հակամարտությունների ճակատագրի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ Ազգային Ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը:
Այսօր շատ է խոսվում Կոսովոյի ապագա անկախության եւ ԱՊՀ տարածքի հակամարտությունների համար նախադեպի ստեղծման մասին: Ինչպիսին է Ձե՞ր կարծիքը:

Այդ խնդիրները իրական քաղաքականության (realpolitik) հարթությունում են: Ղարաբաղի խնդիրը նախադեպի կարիք չունի, այն կարգավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում: Ադրբեջանական կողմի փաստարկները շինծու են, հայկական կողմինը հիմնված են միջազգային իրավունքի վրա: Եւ եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, ապա Ղարաբաղը առավել քան ունի դրա իրավունքը: Եւ հետո, Ղարաբաղն ու Կոսովոն բազմաթիվ տարբերություններ ունեն: ԼՂՀ-ն զարգացող տնտեսությամբ կայացած, ինքնավերահսկվող պետություն է: Եւ ամենակարեւորը` Ղարաբաղը չի հանդիսանում ապակայունացնող գործոն տարածաշրջանում, ինչը չես կարող ասել Կոսովոյի մասին: Միակ մինուսը ժողովրդագրական գործոնն է: Կոսովոյում 2 միլիոն ալբանացի կա, իսկ ԼՂՀ-ում` 150 հազար հայ: Սակայն ինչպես էլ դա չլինի, Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Եթե միջազգային հանրությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ ԼՂՀ-ինը` ոչ, ապա դա կլինի երկակի չափանիշների աղաղակող եւ ցինիկ օրինակ:

Այս հարցում կարեւոր դեր է կատարում ռուսական գործոնը...

Իրոք, Ռուսաստանի դերը Բալկաններում շատ մեծ է, ինչպես եւ Կովկասում, սակայն, այնուամենայնիվ, երկար ժամանակ առաջնային է եղել բալկանյան քաղաքականությունը: Փաստորեն, մենք հետեւում ենք ռուսական դիվանագիտության կործանմանը Բալկաններում, եւ Կոսովոն վերջին հարցն է, որտեղ Ռուսաստանը դեռ կարող է ազդեցություն ունենալ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը ասյօր կարող է հայտարարել գերտերության իր դիրքի վերականգման մասին: Կկարողանա՞ արդյոք նա իրոք վերականգնել նախկին հզորությունը, ցույց կտա Կոսովոն: Իսկ եթե, օգտագործելով Կոսովոյի նախադեպը, այն վճռականություն չցուցաբերի հարավկովկասյան հանգույցները քանդելու համար նույն մեթոդը օգտագործելու համար, ապա այն վերջնականապես կկորցնի գերտերության կարգավիճակը:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով ամենաքիչը երկու կարծիք գոյություն ունի: Ոմանք ասում են, որ Հայաստանի համար դա լավ է, մյուսները ասում են` դա մեր գործը չէ...

Ոչ, դա հենց մեր գործն է: ԵՄ-ին Թուրքիայի ամդանակցության հարցը կայանում է Հայաստանի ազգային շահերի հարց: Եթե դա լինի այն Թուրքիան, որը չի վախենում իր անցյալից, համապատասխանում է եվրոպական չափանիշներին ազգային փոքրամասնությունների իրավունքներին խոսքի ազատության ասպարեզում, ինչը շատ կարեւոր է տեղեկատվական դաշտի թափանցիկության տեսանկյունից, նկատի ունեմ արխիվներն ու փաստաթղթերը, ունենա թափանցիկ տնտեսություն, ապա դա կլինի հարեւան, որի մասին միայն կարելի է երազել: Սակայն այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար: Չարժէ նաեւ մոռանալ, որ եվրաինտեգրումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Դա Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) ծրագիրն է, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): ԵՄ անդամ Թուրքիա նշանակում է բաց ցամաքային սահման, առանց որի հնարավոր չէ լիակատար եվրաինտեգրում: Այսինքն, ռազմավարական տեսանկյունից, Հայաստանին իրոք ձեռնտու է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եւ ժողովրդավարական Թուրքիան սկզբունքորեն հնարավոր է, ամեն ինչ կախված է եվրոպական «բլիթի» քաղցրությունից եւ մեծությունից:

Սակայն ինքը` Թուրքիան, այսօր բավական անկանխատեսելի է...

Այո, այդ երկիրը մինչեւ հիմա գտնվում է ազգային-պետական ինքնության փնտրտուքներում: Թուրքերը այդ գործընթացում են արդեն ավելի քան 70 տարի եւ ինչպիսին կլինի որոշման վերջին տարբերակը, հայտնի չէ: Սակայն հստակ հայտնի է մի բան. հիմնական սպառնալիքը Հայաստանի համար բխում է Թուրքիայից: Գլոբալ տեսանկյունից, հայ-թուրքական հարաբերությունները հանդիսանում են տարածաշրջանի աշխարհառազմավարական կառուցվածքի անկյունաքարը: Հարաբերությունների բարելավումը բոլոր մակարդակներում կհանգեցնի տարածաշրջանի երկրների դիրքորոշման վերաիմաստավորման եւ առաջին հերթին, դա վերաբերում է Ռուսաստանին: Բնական է, որ Իրանին, Վրաստանին ու Ադրբեջանին եւս: Կողմերից շատերն են շահագրգռված հարաբերությունների բարելավման հարցում: Ամենաակտիվն այդ հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, սակայն Ռուսաստանը դեռեւս ոչ մի քայլի չի դիմում այդ ուղղությամբ: Մենք նրանից կարող էինք ավելին ակնկալել: Գուցե ՌԴ-ին հեռանկարում վախեցնու՞մ է 102-րդ ռազմակայանի փակման գործոնը: Սակայն մեր հարաբերությունները ավելի խորը հիմքեր ունեն, քան պարզապես ռազմական համագործակցությունը:

Ասում են, որ Հայաստանը պարտվել է Ադրբեջանին տեղեկատվական պատերազմում: Դուք համաձա՞յն եք:

Համաձայն չեմ, սակայն պետք է մի շարք փաստեր նշեմ: Մենք չենք պարտվում տեղեկատվական պատերազմում, ճիշտ է, հիմնականում դա կատարվում է տեղեկատվական ռեսուրսների եւ սփյուռքի ջանքերի շնորհիվ: Սակայն մենք չունենք պետական տեղեկատվական քաղաքականություն: Մենք շատ հաճախ ենք ընկնում իրադարձությունների ետեւից: Հայաստանում բացակայում է համակարգումը վերլուծական կենտրոնների եւ երկրի քաղաքական ղեկավարության միջեւ: Հետո, մենք մինչեւ վերջ չենք հասկանում Ինտերնետի կարեւորությունը եւ աշխատում ենք կամ սիրողական մակարդակի վրա կամ զուտ էնտուզիազմով: Մենք ասում ենք, որ մենք միմյանցից փախչելու տեղ չունենք, Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, սակայն այնպիսի տեղեկատվական քաղաքականություն ենք վարում, որը տանում է ադունդ: Ընդ որում, երկու կողմերն էլ:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---