Արամ Մանուկյանը նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը 30 մարտի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Երևանում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը: «Անտարբեր քաղաքացիներ չպետք է լինեն»,- ընդգծել է նա: Մանուկյանն անդրադարձել է նաև 10-րդ ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանին գրանցելուց իշխանությունների հրաժարվելուն: Նրա խոսքով` որքան իշխանությունները ոչ խելամիտ քաղաքականություն են վարում, այնքան մեծ ատելություն են առաջացնում ժողովրդի մեջ, որը սիրում և հարգում է Սուքիասյանին: Խաչատուր Սուքիասյանն իր հերթին հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել ժողովրդին այն աջակցության համար, որը իրեն ցուցաբերել են վերջին տարիներին` ընդգծելով, որ նրան միշտ ընդունել է որպես սեփական ընտանիք: Նա ընդգծել է, որ թեև իրեն չգրանցեցին, ինքը կգործադրի իր բոլոր ուժերը երկրին անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Ընդդիմադիր օլիգարխ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մայրաքաղաքի 10-րդ միամանդատ ընտրատարածքում: Սուքիասյանին մերժել էին նրա թեկնածության գրանցման հարցում այն պատճառով, որ նա վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել Հայաստանի տարածքում: Հարկ է նշել, որ նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |